Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Նովոստի»  մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված  Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային շարժմանը:

 

ԶԼՄ-ին հասցեագրված մամլո հաղորդագրության մեջ մասնավորպես ասված է, որ բանախոոսները կանդրադառնան նոյեմբերի 25-ին մեկնարկող  16-օրյակի խորհրդին, կոալիցիայի ստեղծման պատմությանը, ձեռքբերումներին և ծրագրերին: Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային 16-օրյակի շրջանակներում: 

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նախատեսում է գենդերային, կանանց նկատմամբ և ընտանեկան բռնությանը անդրադարձող միջոցառումներ անցկացնել: Հաղորդագրության մեջ նաև ասված է, որ նոյեմբերրի  25-ին Կանանց ռեսուրսային կենտրոնը կոալիցիայի անդամներրի հետ մեկտեղ Երևանոււմ կազմակերպում է քայլերթ՝  հասարակության ուշադրությունը հրավիրելու  Հայաստանում կանանց նկատմամբ բռնության ահագնացող խնդրին: Երթի ընթացքում կկազմակերպվի նաև «Ամոթի պատ» խորագրով բացօթյա ակցիան:

 

Med-Practic-ի հարցին, թե որտեղի՞ց է սկիզբ առնելու երթը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ, համակարգող Գայանե Հարությունյանն ասաց. «Երթը կմենարկի Տերյան 62 հասցեից և կավարտվի Հյուսիսային պողոտայում»: Գ.Հարությունյանը նաև հավելեց, որ երթին կմասնակցեն տարբեր հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ:

 

Լուսանկարը` panorama.am

Սկզբնաղբյուր. Med-Practic
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ